Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց, 9-2 դասարան

Մեր թաղը

Մեր թաղը գտնվում է Անդրանիկի փողոցում։ Մեր տան դիմաց Անդրանիկի արձանն է իսկ կոդքը շատ ու շատ խաղալու և զվարճանքի տեղեր: Հենց մեր թաղի դիմացն է գտնվում << Հայաստան>> կինոթատրոնը, իսկ մեր շենքի դիմաց՝ բազմաթիվ այգիներ խահրապարակներ: Մեր թաղը Երևանի, համեմատաբար, նոր թաղերից է, այստեղ հիմնականում բազմահարկ բնակելի շենքեր են ու այլևայլ բարձրահարկ շինություններ:

ՄԵր թաղի՝ իմ ամենասիրած հատվածը մեր շենքից փոքր-ինչ հեռու գտնվող ֆուտբոլի դաշտն է: Այնտեղ ես ազատ ժամանակ ֆուտբոլ եմ խաղում բակի ընկեր-տղաների հետ: Մեր թաղը անչափ ընկերասեր է: Մենք ամբողջ թաղով մշտապես հոգ ենք տանում մեր շրջակայքի նկատմամբ:

ՄԵր թաղն ու մեր բակը ինձ համար այս աշխարհի ամենահարազատ վայրերից են:

Թողնել մեկնաբանություն